Գեորգի Գալստյանի վառ հիշատակին
 

family.jpg

Հարգելի բարեկամ 2011 թվականին Գեորգի Գալստյանի մոտ հայտնաբերվեց ծանր հիվանդություն` սուր լիմֆոբլաստիկ լեյկեմեա:

Այդ ժամանակ նրան շտապ անհրաժեշտ էր քիմիոթերապիա, և միայն ՎիվաՍել-ՄՏՍ կազմակերպության աջակցությամբ և  աշխատակիցների ջանքերով հնարավոր եղավ նրան տեղափոխել Իսրայելի "Rambam Medical Center" բժշկական կենտրոն, որտեղ Գեորգին ստացավ քիմիոթերապիայի նախնական երկու փուլերը:

Հետագայում անհրաժեշտ էր կազմակերպել քիմիոթերապիայի ևս մեկ կուրս, որից հետո պետք է հաջորդեր վիրաբուժական միջամտությունը:

Մեծ ցավով հայտնում ենք Ձեզ, որ 2012 թվականի հուլիսի 13-ին Գեորգի Գալստյանը վաղաժամկետ հեռացավ կյանքից:

Գեորգին ամուսնացած էր և ունի 7 տարեկան որդի:

Այս կայքը նվիրված է մեր ընկեր` Գեորգի Գալստյանի վառ հիշատակին:

Հարգելի բարեկամ եթե ցանկանում ես հաղորդել քո ցավակցությունը կամ օգնել Գեորգիի ընտանիքին խնդրում ենք թողել հաղորդագրություն այս կայքում: